Ուիտկոֆը խոստովանել է՝ միջազգային հարաբերությունների մասին իմացել է Netflix-ի ֆիլմերից
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը խոստովանել է, որ միջազգային հարաբերությունների մասին իմացել է համաշխարհային հակամարտությունների մասին Netflix-ի վավերագրական ֆիլմերից։ Այս մասին հայտնում է Atlantic ամսագիրը։
Հրատարակությունը հիշեցնում է, որ Ուիտկոֆը միջազգային հարաբերությունների կամ դիվանագիտական կրթության փորձ չունի։ «Միջազգային հարցերով, ինչպիսիք են Ռուսաստան-Ուկրաինա հակամարտությունը և Իրանի միջուկային ծրագիրը, հատուկ բանագնացն առաջնորդվում է ինտուիցիայով, անշարժ գույքի գործարքների փորձով և Թրամփի հետ բարեկամությամբ»,-ասվում է հոդվածում։
Ուիտկոֆը խոստովանել է, որ վերջին ամիսներին շատ գրքեր է կարդացել և Netflix-ի ֆիլմեր է դիտել համաշխարհային հակամարտությունների մասին, այդ թվում՝ Վիետնամի պատերազմի մասին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)