ԱՄՆ-ում Զելենսկու ծրագիրը «հիմարություն» են անվանել (տեսանյութ)
ՏեսանյութերՈւկրաինական կողմի պահվածքը հասկացնում է, որ Կիևը շահագրգռված չէ ռազմական գործողությունների դադարեցմամբ՝ չնայած հակառակի ցուցադրմանը։ Նման կարծիք է հայտնել Չիկագոյի համալսարանի պրոֆեսոր Ջոն Միրշայմերը Judging Freedom YouTube ալիքի եթերում։
«Ես կարծում եմ՝ Զելենսկին դեռ հավատում է, որ ռուսներին կարելի է հյուծել և նրանք կհանձնվեն։ Դա սկզբունքորեն հիմարություն է», - նշել է փորձագետը՝ պատասխանելով Ստամբուլում բանակցությունների հնարավոր արդյունքի մասին հարցին։
Նրա խոսքով՝ Ուկրաինային աջակցությունը շարունակելու հարցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետաքրքրության կորստի պատճառով Կիևը սկսում է մերձենալ Եվրոպայի այն պետությունների հետ, որոնք չեն ցանկանում խաղաղության համաձայնագիր կնքել: Ընդ որում, Մոսկվան չի պատրաստվում նահանջել իր հիմնարար պահանջներից նույնիսկ խաղաղ նախաձեռնություններ առաջ քաշելիս։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)