Առաջիկա մեկ ամսվա ընթացքում Գազայի շուրջ շատ լավ բան տեղի կունենա․ Թրամփ
ԱՄՆ
Հաջորդ ամսվա ընթացքում շատ լավ բաներ են լինելու Իսրայելի և Պաղեստինի հետ կապված: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ խոսելով Գազայի հատվածում տիրող իրավիճակի մասին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք պետք է օգնենք նաև պաղեստինցիներին: Գիտեք, Գազայում շատ մարդիկ սովամահ են լինում, ուստի մենք պետք է նայենք երկու կողմերին: Մենք կանենք այն ամենը, ինչ կարող ենք», - ասել է ամերիկացի առաջնորդը Արաբական Միացյալ Էմիրություններից ԱՄՆ ուղևորվող ինքնաթիռում:
Նաև մայիսի 16-ին ԱՄԷ կատարած այցի ժամանակ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը վերահսկում է իրավիճակը Գազայի հատվածում և մտադիր է լուծել պաղեստինյան անկլավի առաջ ծառացած խնդիրները։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)