Հայտնի է՝ երբ «Ալ-Նասրը» կարող է հայտարարել Ռոնալդուի հեռանալու մասին
Սպորտ
Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրը» մտադիր է հայտարարել թիմի փորձառու հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հեռանալու մասին։ Այս մասին հայտնում է իսպանական հայտնի Marca-ն։
Մայիսի 29-ին ակումբը մամուլի ասուլիս կհրավիրի, որի ընթացքում մանրամասներ կբացահայտվեն թիմում տեղի ունեցած փոփոխությունների մասին։ Մասնավորապես, սպասվում է, որ «Ալ Նասրը» կհայտարարի Ռոնալդուի հեռանալու մասին։
Ինքը՝ ֆուտբոլիստը, Սաուդյան Արաբիայի առաջնության եզրափակիչ խաղից հետո ակնարկել է իր հեռանալու մասին։
«Այս գլուխն ավարտված է: Պատմությո՞ւնը․․․ դեռ գրվում է: Շնորհակալություն բոլորին»,- գրել է Ռոնալդուն:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ