Ուրարտական շրջանի պատը վերականգնելու համար նախատեսված աղյուսները բարձիթողի վիճակում են. Ահազանգ
Հասարակություն
«Կարմիր բլուրում ուրարտական շրջանի պատը վերականգնելու նպատակով աղյուսներ են արտադրվել, որոնք այժմ բացիթողի վիճակում են»,- հենց «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի «Կարմիր բլուր» հնավայրում լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։
Նա նշեց, որ հովանավորությունը եղել է ֆրանսիական կողմից՝ դրամաշնորհի շրջանակում։
«Ուրարտական պատի վերականգման ծրագիրը հարվածի տակ է։ Որոշ ժամանակ անց այս աղյուսներն անպիտան են լինելու»,- ասաց Մ.Սուքիասյանը։
Նա նշեց, որ եկել են տեղում ծանոթանալու խնդիրներին, որպեսզի ավագանու առաջիկա նիստում բարձրաձայնեն։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ