Նյու Յորքի բնակիչները կկարողանան իրենց աշխատավարձը ստանալ բիթքոյինով
ԱՄՆ
Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսը հայտարարել է, որ քաղաքային իշխանությունները քաղաքի բնակիչներին թույլ կտան աշխատավարձ ստանալ բիթքոյիններով։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
«Կան որոշ բաներ, որոնք մենք կարող էինք անել քաղաքում, մենք կարող ենք թույլ տալ մարդկանց կոմունալ վճարումներն անել բիթքոյիններով», - ասել է նա:
Քաղաքային իշխանությունները կգնահատեն բիթքոյինի օգտագործման հնարավոր տարբերակներն իրենց մակարդակով, որից հետո կսկսեն համագործակցել այս հարցում նահանգային և դաշնային կառավարությունների հետ։
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Ադամսը նաև հայտնել է, որ Նյու Յորքի իշխանությունները կսկսեն դպրոցականներին սովորեցնել կրիպտոարժույթ օգտագործել: Նա ընդգծել է, որ դասընթացը տեղի է ունենալու անմիջապես դպրոցներում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)