Արմեն Փամբուխչյանը Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել նոր թաղապետին
Քաղաքական
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Մարատ Սևոյանին:
Շնորհակալություն հայտնելով Նոր Նորք վարչական շրջանի նախկին ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանին կատարած աշխատանքի համար՝ Արմեն Փամբուխչյանը համոզմունք է հայտնել, որ վարչական շրջանի նորընտիր ղեկավարի հետ աշխատանքները ևս կլինեն արդյունավետ և կապահովեն ցանկալի արդյունքներ:
Իր հերթին Մարատ Սևոյանը վստահեցրել է, որ ամեն ջանք ներդնելու է, որպեսզի վարչական շրջանում իրագործվեն արդյունավետ ծրագրեր, իսկ առկա խնդիրներին տալ անհրաժեշտ լուծումներ:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ