ՏԿԵ նախարարը Ֆրանսիայի Սենատի ներկայացուցչի հետ անդրադարձել է իրականացվող և նախատեսված համատեղ ծրագրերին
Քաղաքական
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ այսօր ընդունել է Ֆրանսիայի Սենատի «Ֆրանսիա-Հայաստան» բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազին, ով Հայաստան է ժամանել «Երևանյան երկխոսություն 2025» ֆորումի շրջանակներում։
«Կարևորել եմ Դըվինազի հետ հանդիպումը հունիսի 2-3-ը Գորիսում կայանալիք Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովին ընդառաջ, որին կմասնակցեն ՀՀ մարզերի և համայնքների ներկայացուցիչներ և Ֆրանսիայի ռեգիոններից ժամանող մեծաթիվ պատվիրակներ։
Հանդիպման ժամանակ անդրադարձել ենք ՏԿԵՆ-ի և ՀՀ կառավարության այլ մարմինների հետ Ֆրանսիայի կառավարության կողմից արդեն իրականացվող և նախատեսված համատեղ ծրագրերին։
Այս համատեքստում շնորհակալություն եմ հայտնել երկու երկրների դեսպաններին իրենց գնահատելի ներդրումն ունենալու համար»,- գրել է նախարարը։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում