ԱՄՆ-ում քաղաքացիական ավիացիայի վարչության 1200 աշխատակից ազատվել է աշխատանքից
ԱՄՆ
Միացյալ Նահանգների Դաշնային ավիացիոն վարչության (FAA) ավելի քան 1200 աշխատակից լքում է իր աշխատանքը՝ երկրում ավիացիոն պատահարների թվի աճի ֆոնին։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով գերատեսչության փաստաթղթերն ու իրազեկ աղբյուրները։
Թերթի տվյալներով՝ FAA-ի (Ֆեդերալ ավիացիոն վարչություն) բոլոր ստորաբաժանումներում ավելանում է պաշտոնանկությունների և թոշակի անցնողների թիվը, և այդ միտումը ազդում է բոլոր մակարդակների, այդ թվում՝ ամենաբարձր որակավորում ունեցող մասնագետների վրա։
Նշվում է, որ այս տենդենցի պատճառների թվում է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից աշխատանքին անձամբ ներկա գտնվելու պահանջը։ Բացի այդ, աշխատակիցները հեռանում են FAA ստորաբաժանումներից՝ կառավարության պաշտոնյաների քննադատության և ամերիկյան օրենսդրության հնարավոր փոփոխությունների պատճառով, որոնք կարող են ազդել նրանց վրա:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)