Մասկն ու Թրամփը մամուլի ասուլիս կանցկացնեն միլիարդատիրոջ՝ DOGE-ից հեռանալու վերաբերյալ
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տնից հեռանալուց առաջ մամուլի ասուլիս կանցկացնի միլիարդատեր ձեռներեց Իլոն Մասկի հետ։ Այս մասին Թրամփը գրել է Truth Social սոցիալական ցանցում։
«Վաղը, ժամը 13:30-ին, Օվալաձև աշխատասենյակում ես մամուլի ասուլիս ունեմ Իլոն Մասկի հետ։ Իլոնը զարմանալի մարդ է: Կհանդիպենք վաղը՝ Սպիտակ տանը»,- գրել է Թրամփը:
Նա հավելել է, որ ուրբաթ օրը՝ մայիսի 30-ին, իսկապես Մասկի վերջին օրը կլինի ԱՄՆ կառավարությունում, սակայն նշել է, որ «դա այնքան էլ այդպես չէ»։ Թրամփը պնդել է՝ Մասկը «միշտ իրենց հետ կլինի՝ օգնելով իրենց ճանապարհին»։


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը