Այսօր Մասկի՝ DOGE-ի ղեկավարի պաշտոնում վերջին օրն է․ Թրամփը հաստատել է
ԱՄՆ
Ուրբաթ օրը՝ մայիսի 30-ին, միլիարդատեր Իլոն Մասկի վերջին աշխատանքային օրն է՝ որպես Միացյալ Նահանգների Կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավար։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցի իր էջում։
«Ուրբաթ օրը՝ ժամը 13:30-ին (Երևանի ժամանակով՝ 21:30-ին-խմբ․) ես Օվալաձև աշխատասենյակում մամուլի ասուլիս կանցկացնեմ Իլոն Մասկի հետ։
Սա կլինի նրա վերջին օրը՝ որպես DOGE-ի ղեկավար։ Կհանդիպենք վաղը՝ Սպիտակ տանը»,- գրել է նա:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)