ԱՄՆ-ում հայտարարել են՝ Ուկրաինայի առաջնագիծը մի քանի օրում կարող է փլուզվել
ԱՄՆ
Ուկրաինայում ռազմաճակատը կարող է փլուզվել մի քանի օրվա ընթացքում ՌԴ ԶՈւ առաջխաղացման պատճառով։ Այս մասին YouTube-ի իր ալիքում հայտարարել է ռազմական վերլուծաբան, պաշտոնաթող ծովային Բրայան Բերլետիկը։
Փորձագետն ուշադրություն է հրավիրել ամերիկյան լրատվամիջոցների հրապարակումների վրա, որտեղ ասվում է, որ Ռուսաստանին մոտ հարյուր տարի է պետք Ուկրաինայի ողջ տարածքն ազատագրելու համար։ Բերլետիչը նշել է, որ Ուկրաինայի նկատմամբ լիարժեք վերահսկողությունը Մոսկվայի «գլխավոր նպատակը» չէ հակամարտությունում։
«Չպետք է մոռանալ այլ հակամարտությունների օրինակները, երբ առաջնագիծը տարիներ շարունակ ընդհանրապես չի փոխվել, հետո մի քանի օրվա ընթացքում արագ փլուզվել է կողմերից մեկի հյուծվածության պատճառով»,- ընդգծել է նա։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)