Միջադեպի հետևանքով տուժել են շտապօգնության աշխատակիցներ. ՆԳՆ-ն մանրամասներ է ներկայացրել
Հասարակություն
Մայիսի 30-ին՝ ժամը 12:12-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Երևանի Հակոբ Պարոնյան փողոցում ծեծի ենթարկվելու հետևանքով բուժօգնության են տեղափոխվել շտապօգնության աշխատակիցներ, նախնական տվյալներով’ չորս անձ։ Բոլորի առողջական վիճակը բավարար։
Դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ։
Կտրվի հավելյալ տեղեկատվություն։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)