Եվրոպայում հայտարարել են՝ ՆԱՏՕ-ի ընդլայնումը «համապատասխանում է Ռուսաստանի անվտանգության շահերին»
Աշխարհ
ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արևելք համապատասխանում է Ռուսաստանի շահերին։ Այսպիսի հայտարարություն է արել Չեխիայի ԱԳՆ ղեկավար Յան Լիպավսկին X սոցիալական ցանցի իր էջում։
«ՆԱՏՕ-ի ընդլայնումը համապատասխանում է Ռուսաստանի անվտանգության շահերին»,- պնդում է նա։
Մայիսի 30-ին ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգն ասել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է դադարեցնել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արևելք, մինչդեռ Ուկրաինայի անդամակցությունը դաշինքին չի քննարկվում։
Քելլոգը հավելել է, որ ՆԱՏՕ-ի առնվազն չորս երկրներ դեմ են դաշինքին Ուկրաինայի անդամակցությանը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)