Երևանում «Արևելյան խոհանոց»-ի դիմաց հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում. այն դարձել է ոչ շահագործելի
Արտակարգ Պատահար
Այսօր՝ մայիսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում. Ժամը 15:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոմիտասի պողոտայում՝ «Արևելյան խոհանոց»-ի մոտ ավտոմեքենա է այրվում, հաղորդում է Shamshyan.com–ը։
Օպերատիվորեն ժամանել է Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Մինչ հրշեջների ժամանումը՝ «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն:
Պարեկները տեղում պարզել են, որ ավտոմեքենան վարելիս է եղել Երևանի բնակիչ, 51-ամյա Մհեր Մ.-ն:
Թե ինչն է եղել հրդեհի պատճառը՝ պարզվում է:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)