«Լիվերպուլը» հարձակվողներ է փնտրում
Սպորտ
«Լիվերպուլը» կազմել է այն հարձակվողների ցուցակը, որոնց կարող է պայմանագիր առաջարկել այս ամռանը, հայտնում է Daily Mail-ը:
Ակումբը հետաքրքրություն է ցուցաբերում Ֆրանկֆուրտի «Այնտրախտից» Հյուգո Էկիտիկեի, «Լայպցիգից» Բենյամին Շեշկոյի և «Աթլետիկոյից» Խուլիան Ալվարեսի նկատմամբ։
Ակումբն արդեն հաստատել է «Բայերից» Ժերեմի Ֆրիմպոնգի տրանսֆերը, իսկ Ֆլորիան Վիրցի համար պայքարում առաջատար է։ «Բորնմութի» պաշտպան Միլոշ Կերկեսը նույնպես կարող է համալրել «Լիվերպուլի» կազմը գալիք ամռանը։
Բրիտանական ակումբն ավարտված մրցաշրջանում հաղթել է Պրեմիեր լիգան՝ ռեկորդային 20-րդ անգամ նվաճելով չեմպիոնական տիտղոսը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)