Ռոնալդուն նոր պայմանագիր է կնքել «Ալ Նասրի» հետ․ Footmercato
Սպորտ
Ալ-Նասիրի 40-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կշարունակի իր խաղացողի կարիերան սաուդյան ակումբում։ Այս մասին հաղորդում է Footmercato-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբը և հարձակվողը նոր աշխատանքային պայմանագիր են կնքել։ Դրա մանրամասները չեն բացահայտվում։
Մայիսի վերջին լրատվամիջոցներում տեղեկատվություն հայտնվեց, որ հարձակվողը կարող է լքել ակումբը։ Ռոնալդուն ինքը ակնարկեց իր հեռանալու մասին Սաուդյան Արաբիայի առաջնության վերջին խաղից հետո։
«Այս գլուխն ավարտվեց։ Պատմությո՞ւնը դեռ գրվում է։ Շնորհակալություն բոլորին», - գրել է Ռոնալդուն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)