Ուղևորի մոտ «շոկո» տեսակի թմրանյութ և դեղահաբեր են եղել
Հասարակություն
Մայիսի 26-ի գիշերը Գեղարքունիքի մարզի ջրային պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ծառայություն իրականացնելիս ստուգման նպատակով կանգնեցրել են մայրաքաղաքի 38-ամյա բնակչի վարած «Նիսան» մակնիշի մեքենան։
Վաղարշապատի բնակիչ 39-ամյա ուղևորի մոտ «շոկո» տեսակի թմրանյութ և դեղահաբեր են եղել:
Հայտնել է, որ թմրամիջոցը ձեռք է բերել Տելեգրամի միջոցով։
Նա ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է քննչական բաժին։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)