Արթուր Ավետիսյանը մարմնամարզության ԵԱ-ում բրոնզե մեդալակիր է
Սպորտ
Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամները շարունակում են ելույթները Եվրոպայի առաջնությունում:
Գերմանական Լայպցիգ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության օղակների վարժության եզրափակիչում Արթուր Ավետիսյանը հավաքեց 14.366 միավոր, իսկ Վահագն Դավթյանը վաստակեց 14.166 միավոր:
Ավետիսյանը դարձավ ԵԱ-ի բրոնզե մեդալակիր, իսկ Դավթյանը 7-րդն է:
Ավելի վաղ, Հայաստանի հավաքականի կազմում Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր էր դարձել Համլետ Մանուկյանը, իսկ արծաթին արժանացել էր Մամիկոն Խաչատրյանը:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ