«Ոսկե գմբեթը» պատրաստ չի լինի մինչև Թրամփի պաշտոնավարման ժամկետի ավարտը. Guardian
ԱՄՆ
«Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգը, որը կներառի տիեզերական զենքեր՝ Միացյալ Նահանգների վրա հարվածները կասեցնելու համար, պատրաստ չի լինի մինչև Դոնալդ Թրամփի պաշտոնավարման ժամկետի ավարտը, հաղորդում է The Guardian թերթը։
«Համակարգը պատրաստ չի լինի մինչև Թրամփի ժամկետի ավարտը՝ չնայած կանխատեսմանը, որ այն կավարտվի հաջորդ երեք տարիների ընթացքում», - ասվում է հրապարակման մեջ։
Հրապարակման համաձայն՝ պաշտպանական զենքը ցուցադրության պատրաստ կլինի միայն 2028 թվականի վերջին։
«Ոսկե գմբեթը» շահագործման կհանձնվի փուլերով։ Սկզբում Պենտագոնը կկենտրոնանա տվյալների մշակման համակարգերի ինտեգրման վրա, ապա կանցնի տիեզերական զենքի մշակմանը։
Համակարգի վերջնական արժեքը կարող է գերազանցել նախկինում հայտարարված 175 միլիարդ դոլարը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)