Պենտագոնը միջոցներ կհատկացնի նոր ռազմավարական զենքի մշակման համար
ԱՄՆ
Պենտագոնը որոշել է 1 միլիարդ դոլար հատկացնել Prompt Global Strike զենքի մշակման համար։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Lockheed Martin Space-ին (Լիթլթոն, Կոլորադո) շնորհվել է գործող պայմանագրի փոփոխություն՝ առանց ֆիքսված գին նշելու «ծախսերի փոխհատուցում + խրախուսական վճար» և «ծախսերի փոխհատուցում + ֆիքսված վճար» սխեմաների շրջանակներում՝ առավելագույնը 1 002 700 000 դոլար գումարով», - ասվում է գրանցամատյանում։
Նշվում է, որ այս պայմանագրի աշխատանքները նախատեսվում է ավարտել 2028 թվականի օգոստոսի 31-ին։ Այս ընթացքում ենթադրվում է, որ Միացյալ Նահանգները կմշակի բարձր ճշգրտության ոչ միջուկային զենք, որը կարող է հասնել աշխարհի ցանկացած թիրախի ընդամենը մեկ ժամվա ընթացքում։


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը