Թրամփը չգիտի՝ աջակցում է արդյոք Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնելու մասին օրենքին
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չգիտի՝ աջակցում է արդյոք ամերիկացի սենատորների կողմից պատրաստված հակառուսական պատժամիջոցների խստացման օրինագծին։ Այս մասին նա լրագրողներին ասել է Էնդրյուսի ռազմաբազայում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Չգիտեմ։ Տեսնենք։ Կնայեմ», - ասել է Թրամփը, երբ հարցրել են, թե արդյոք աջակցում է համապատասխան նախագծին։
Անցյալ շաբաթ դեմոկրատ Ռիչարդ Բլյումենտալը և հանրապետական Լինդսի Գրեհեմը ԱՄՆ Սենատում ներկայացրել են օրինագիծ, որը Ռուսաստանի նկատմամբ կսահմանի 500% երկրորդային մաքսատուրքեր, եթե այն մոտ ապագայում առաջ քաշի Ուկրաինայում հրադադարի անընդունելի պայմաններ։ Սահմանափակումները կարող են ազդել նաև ռուսական նավթ գնող երկրների վրա։
Փաստաթղթին աջակցել է 81 սենատոր։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)