Թրամփը խոստացել է կրկնապատկել ԱՄՆ-ում պողպատի ներմուծման մաքսատուրքերը
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բարձրացրել է ԱՄՆ ներմուծվող պողպատի մաքսատուրքերը մինչև 50%: Նա այս մասին հայտարարել է Փենսիլվանիայում՝ ԱՄՆ պողպատի գործարանում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք պատրաստվում ենք 25 տոկոս աճ մտցնել: Մենք պատրաստվում ենք ԱՄՆ-ում պողպատի մաքսատուրքերը բարձրացնել 25%-ից մինչև 50%, ինչը կամրապնդի ԱՄՆ-ում պողպատի արդյունաբերությունը», - ասել է Թրամփը։
Թրամփի հայտարարությունը հնչել է Ճապոնիայի հետ բազմամիլիարդ դոլարի ներդրումներ և Փենսիլվանիայում գտնվող պողպատի գործարանի նկատմամբ ամերիկյան վերահսկողության պահպանման համաձայնագրի կնքման ֆոնին։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)