Էս սրբապիղծները փաստորեն Մեծ պահքն էլ չեն պահում. կուսակրոնության ուխտը խախտած հոգեւորականները պետք է հեռանան. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին վաղ առավոտից «հանգիստ չի տալիս» Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի հարցազրույցները։ Նա արդեն երկրորդ գրառումն է կատարել։
«Միքայել Աջապահյանը ասում է (մեջբերում)․ «Էդ պոռոտախոսներից որեւէ մեկը թող փորձի մի ամիս առանց կնոջ ապրել» (մեջբերման ավարտ)։
Էս սրբապիղծները փաստորեն Մեծ պահքն էլ չեն պահում։
Կուսակրոնության ուխտը խախտած բոլոր հոգեւորականները պետք է հեռանան հոգեւոր ծառայությունից։ Այլ տարբերակ չկա։
Միքայել Աջապահյանի հայտարարությունից ակնհայտ է, որ «առանց կնոջ մեկ ամիս ապրելու անհնարինությունը» տարածված աշխարհըմբռնում, վարվելակերպ եւ վարվելակարգ է եպիսկոպոսաց դասի համար, ինչը չէր կարող տեղի ունենալ առանց Գարեգին Բ կաթողիկոսի իմացության եւ թույլտվության։
Հակառակ դեպքում Աջապահյանը եւ մյուսները վաղուց կարգալույծ արված կլինեին։
Մայր Աթոռի համապատասխան կառույցները պետք է քննեն Աջապահյանի հայտարարությունը եւ հանրությանը տան համապարփակ պարզաբանումներ»,- գրել է նա։
Նշենք, որ Միքայել Սրբազանը երեկ հարցազրույցներ է տվել լրատվամիջոցներին եւ կոշտ քննադատության ենթարկել Փաշինյանի երեկվա գրառումները։


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը