Խոզնավարում այս գիշեր նույնպես կրակոցներ են լսվել
Այս գիշեր նույնպես Սյունիքի մարզի Խոզնավար համայնքում կրակոցներ են լսվել։ Այս մասին NEWS.am–ին հայտնեցին համայնքից։
Հիշեցնենք, որ տեւական ժամանակ է՝ ադրբեջանական կողմը կրակում է, երբեմն նաեւ գյուղի ուղղությամբ՝ թիրախավորելով խաղաղ բնակչությանը։ Ըստ ՊՆ–ի՝ մայիսի 30-ին՝ ժամը 00:10-01:00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տան սանհանգույցը, և խոցվել է մեկ մանր եղջերավոր կենդանի։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ