ԱՄՆ-ն իրավունք չունի իրանցի ժողովրդին զրկել իր օրինական իրավունքներից․ Աբբաս Արաղչի
Իրան
Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Վաշինգտոնի հետ միջուկային բանակցություններում Թեհրանի դիրքորոշումը «գերիշխանությունից հրաժարվելն է», հաղորդում Է Mehr-ը:
ԱԳ նախարարը ընդգծել է երկրի ամուր դիրքորոշումը միջուկային հարստացման վերաբերյալ: «Երբ ԱՄՆ-ն հայտնում է, որ չպետք է հնարավորություն ունենաք ուրանի հարստացման համար, դա գերիշխանության ակտ է։ Ինչը անընդունելի է իրանական ազգի համար», - նշել է Արաղչին:
«ԱՄՆ-ն իրավունք չունի իրանցի ժողովրդին զրկել իր օրինական իրավունքներից միայն սեփական մտահոգությունների պատճառով»,-հայտարարել Է նախարարը: Նա հավելել է, որ Իրանը գործելու է վճռականորեն և առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիի հրահանգին համապատասխան:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան