ՊՍԺ-ն ամենախոշոր հաշվով հաղթանակն է տոնել ՉԼ-ի եզրափակիչների պատմության մեջ
Սպորտ
Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն տարավ գոլերի ամենամեծ տարբերությամբ հաղթանակը Չեմպիոնների լիգայի եզրափակիչների պատմության մեջ։
Իսպանացի Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը Մյունխենում տեղի ունեցած եզրափակիչում Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերին» հաղթել է 5:0 հաշվով։
Սա առաջին դեպքն է, երբ գլխավոր եվրագավաթային մրցաշարի եզրափակիչում հաղթող թիմը 5 գոլի առավելություն է ունենում։
Նախորդ ռեկորդը չորս գոլն էր․
«Ռեալ» - «Այնտրախտ»՝ 7:3 (1960)
«Բավարիա» - «Աթլետիկո»՝ 4:0 (1974)
«Միլան» - «Ստյաուա»՝ 4:0 (1989)
«Միլան» - «Բարսելոնա»՝ 4:0 (1994)


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)