Տեղի է ունեցել էլեկտրահաղորդման գծերի անջատում Իրանի էներգահամակարգից․ ՀԷՑ
Հասարակություն
Մայիսի 31-ին՝ ժամը 18:20-ին, վթարային իրավիճակի արդյունքում տեղի է ունեցել «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ էլեկտրահաղորդման գծերի անջատում Իրանի էներգահամակարգից, հայտնում է Հայաստանի էլեկտրական ցանցերը։
«Դրա հետևանքով համակարգում գրանցվել է հաճախականության անկում, երեկոյան ժամերին էլեկտրամատակարարման կարճատև ընդհատումներ են տեղի ունեցել Երևանում և Հայաստանի տարբեր մարզերում: Ժամը 22:10 խնդիրը շտկվել է, բաժանորդների էլեկտրամատակարարումը վերականգնվել»,- ասվում է հաղորդագրությունում:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ