Մետրոպոլիտենում նշվել է Երեխաների պաշտպանության միջազգային օրը
Հասարակություն
Երեխաների պաշտպանության միջազգային օրը Երևանում նշվել է տոնական տրամադրությամբ. տոնական մթնոլորտ էր նաև Երևանի մետրոպոլիտենում։ Այս մասին տեղեկացրին Երևանի մետրոպոլիտենից։
«Հունիսի 1-ին Մետրոպոլիտենը և Արհմիությունը հյուրընկալեցին փոքրիկների՝ տոնն առանձնահատուկ հիշարժան դարձնելու համար։
Միջոցառումը մեկնարկեց «Բարեկամություն» կայարանից, որտեղ երեխաներին դիմավորեցին սիրված մուլտհերոսները։
Բարձր տրամադրությամբ ու ժպիտներով ՝ փոքրիկ ուղևորները գնացքով շարժվեցին դեպի «Հանրապետության հրապարակ» կայարանը։
Մինչ կմեկնարկեր միջոցառումը, մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանը շնորհավորեց փոքրիկներին և իր խոսքում կարևորեց երեխաների պաշտպանված մանկությունն ու նրանց նկատմամբ մեծերի հոգատար վերաբերմունքը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ մուլտհերոսների ուղեկցությամբ երեխաները վայելելել են միջոցառման ողջ ընթացքը՝ խաղեր, երաժշտություն, ֆոտոշարք և ամենակարևորը՝ ջերմություն և անմոռանալի, սիրուն ակնթարթներ։
Միջոցառման ավարտը բալիկները միասին դեպի երկինք են բաց թողել նպատակներ, երազանքներ ու խաղաղություն խորհրդանշող սպիտակ փուչիկներ։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ