Զիդանը մերժել է 100 միլիոն եվրոյի առաջարկը. աղբյուր
Սպորտ
Մադրիդի «Ռեալ»-ի նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մերժել է Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալ» ակումբի առաջարկը, հայտնում է armsport.am-ը` L’Équipe-ին հղումով։
Աղբյուրի տեղեկություններով՝ ֆրանսիացի մասնագետին առաջարկվել է ավելի քան 100 միլիոն եվրոյի պայմանագիր, սակայն Զիդանը հետաքրքրություն չի ցուցաբերել։ Նրա հիմնական նպատակը Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնն է։
Հիշեցնենք, որ Դիդյե Դեշամը կլքի Ֆրանսիայի հավաքականը 2026 թվականի աշխարհի առաջնությունից հետո։
Զիդանը մինչ օրս աշխատել է միայն «Ռեալ»-ում՝ մինչև 2021 թվականը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)