ՀՖՖ-ն մեծարեց ու պարգևներ հանձնեց ավարտված մրցաշրջանում իրենց ակումբներում հաղթանակների հասած ֆուտբոլիստներին
Սպորտ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հատուկ պարգևների արժանացրեց ավարտված մրցաշրջանում իրենց ակումբներում չեմպիոններ ու գավաթակիրներ դարձած ֆուտբոլիստներին:
ՀՀՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի կողմից պարգևների արժանացան Արտակ Դաշյանը, Գոռ Մանվելյանը, Վահան Բիչախչյանը, Հովհաննես Համբարձումյանը, Արթուր Սերոբյանը, Սերգեյ Մուրադյանը, Էդուարդ Սպերցյանը:
«Սա առաջին անգամն է, որ այս տեսակ միջոցառում ենք անցկացնում, բայց շատ կցանկանամ, որ հաջորդ տարի այս մարդկանց թիվն ավելի շատանա»,-ասաց ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը:
Այս օրերին Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը նախապատրաստվում է առաջիկա երկու ընկերական խաղերին Կոսովոյի ու Չեռնոգորիայի դեմ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)