Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Երևանի քաղաքապետարանում անցկացվել է «Դպրոցական ավագանու» նիստ
Հասարակություն
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ քաղաքապետարանում անցկացվեց «Դպրոցական ավագանու» նիստ: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, քաղաքի օրենսդիր մարմնի դերում հունիսի 2-ին 9-րդ դասարանների աշակերտներն են եղել: Նիստը վարել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը:
Նախապես ուղարկված 69 զեկույցներից աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության, հանրակրթության վարչությունների, ինչպես նաև Երևան քաղաքի ավագանու խմբակցությունների կողմից ընտրվել էին լավագույն յոթը, որոնք էլ ներկայացվեցին ավագանու քննարկմանն ու հաստատմանը:
Ըստ աղբյուրի՝ ավագանու պատանի անդամները խոսել են քաղաքային տնտեսության տարբեր խնդիրների մասին, ներկայացրել իրենց՝ Երևանն առավել հարմարավետ դարձնելու վերաբերյալ առաջարկները:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)