Երևանի ու Մադրիդի քաղաքապետները քննարկել են համագործակցության հիմնական ուղղություններն ու հետագա ընթացքը
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրել է, որ Երևան և Մադրիդ քաղաքների միջև համագործակցության համաձայնագրի նախագծի քննարկման շրջանակում այցելել են Մադրիդ և հանդիպել Մադրիդի քաղաքապետ Խոսե Լուիս-Մարտինես Ալմեյդայի հետ։
«Քննարկել ենք Երևանի և Մադրիդի միջև համագործակցության հիմնական ուղղություններն ու հետագա ընթացքը։ Համոզված ենք, որ այս գործընկերությունը կնպաստի երկու քաղաքների միջև փորձի փոխանակմանն ու համատեղ նոր ծրագրերի իրագործմանը»,- գրել է նա։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)