ԱՄՆ-ում կհետաքննվի ընտանիքի անդամներին և բանտարկյալներին ներում շնորհելու Բայդենի որոշումը
ԱՄՆ
ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը հրահանգ է ստացել հետաքննություն անցկացնել՝ կապված կառավարման վերջին օրերին իր ընտանիքի անդամներին և բանտարկյալներին ներում շնորհելու ԱՄՆ նախկին առաջնորդ Ջո Բայդենի որոշման հետ: Այս մասին գրում Է Reuters-ը։
Ներման հարցերով գերատեսչության դատախազ էդ Մարտինիի տվյալներով՝ պլանավորվում է ստուգել Սպիտակ տան նախկին ղեկավարի կոմպետենտությունը, ինչպես նաև պարզել՝ կարող էին արդյոք այլ անձինք քաղաքական գործչից գաղտնի ներման մասին ակտեր ստորագրել՝ օգտագործելով նախագահի ինքնագիրը կրկնօրինակող սարքը:
Հոդվածի հեղինակները նշել են, որ հետաքննությունը կվերաբերի ԱՄՆ նախկին նախագահի ընտանիքի անդամներին ներում շնորհելուն, ինչպես նաև 37 բանտարկյալների, որոնց մահապատիժը փոխարինվել է ցմահ բանտարկությամբ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)