ԱՄՆ Սենատում հոգնել են Թրամփի անվճռականությունից
ԱՄՆ
Ամերիկյան երկու կուսակցությունների սենատորները հոգնել են Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի նկատմամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անվճռական մոտեցումից և ցանկություն ունեն ընդունել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների փաթեթը: Այս մասին հայտնում է The Hill-ը:
Սենատի անդամ Ջոն Թյուն հստակեցրել է, որ հակառուսական պատժամիջոցների մասին օրինագիծը կարող է քննարկվել ընթացիկ չորսշաբաթյա աշխատանքային ժամանակահատվածում: Սակայն, ինչպես նշում է պարբերականը, Թրամփը նախկինի պես Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու ոչ մի պարտավորություն չի ստանձնում, չնայած վերջին շաբաթներին ուժեղացրել Է Մոսկվայի հասցեին քննադատությունը:
Սենատոր Չակ Շումերի խոսքով՝ ամենալավ բանը, որ Թրամփը կարող է անել հենց հիմա Ուկրաինայի դիրքերն ամրապնդելու համար, ցույց տալն է, որ ԱՄՆ-ն հաստատակամորեն աջակցում է նրան և բացահայտորեն դեմ է Ռուսաստանին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)