Երևանում «Mercedes»-ը վրաերթի է ենթարկվել մորն ու 5-ամյա որդուն. վերջինները տեղափոխվել են հիվանդանոց
Արտակարգ Պատահար
Երեկ՝ հունիսի 2-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:00-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Հալաբյան փողոցում՝ դեպի Եղվարդի խճուղի ընթանալիս, հետիոտնի համար նախատեսված անցման վայրում վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի։
Վարորդը փախուստի չի դիմել, մեկ այլ մեքենայով վրաերթի ենթարկվածներին տեղափոխել է «Արմենիա» բժշկական կենտրոն և վերադարձել դեպքի վայր։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Վրաերթի ենթարկվածները մայր ու որդի են, երեխան էլ 5 տարեկան է։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)