Ընդերքի ապօրինի արդյունահանում է իրականացվել Շիրակի մարզում. բացահայտում (տեսանյութ)
ՀասարակությունՔրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ բաց բաժնետիրական մի ընկերություն Մուսայելյան-Հարթաշեն ճանապարհի մոտ իրականացնում է ընդերքի ապօրինի արդյունահանում:
ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ հետագա միջոցառումներով պարզվել է, որ ընկերությունը, չունենալով թույլտվություն, արդյունահանել է խճաքարային և հողային զանգվածներ՝ պետությանը պատճառելով 5 միլիոն 500 հազար դրամի վնաս:
Ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հատկանիշներով Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)