Ատոմակայանում ԱՄՆ ֆինանսավորմամբ 3,4 միլիոն դոլար արժեքով գերժամանակակից վարժասարք է գործարկվել
Հասարակություն
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից տեղեկացնում են, որ դեսպան Քվինը Հայկական ատոմային էլեկտրակայանում (ՀԱԷԿ) ներկա է գտնվել գերժամանակակից վարժասարքի գործարկման միջոցառմանը։
«Ուրախ էի մասնակցել 3,4 միլիոն դոլար արժողությամբ գերժամանակակից վարժասարքի գործարկման միջոցառմանը, որը կօգնի ՀԱԷԿ-ի անվտանգ շահագործումն ապահովելու հարցում։ ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի և ՀԱԷԿ-ի համագործակցության արդյունքում նորագույն ամերիկյան տեխնոլոգիաների ականատեսն ենք դառնում, ինչը միջուկային էներգիայի ոլորտում Հայաստանի հետ Միացյալ Նահանգների ավելի քան 25 տարվա համագործակցության հերթական ձեռքբերումներից է»,– ասել է ՀՀ–ում ԱՄՆ դեսպան Քվինը Մեծամորի ատոմակայան այցի ժամանակ։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)