Ձկնորսը հսկայական ծածան է որսացել և երկու ռեկորդ սահմանել
Այլ
ԱՄՆ–ում ձկնորսը որսացել է 20.7 կիլոգրամ քաշ ունեցող ծածան և սահմանել Կոնեկտիկուտ նահանգի երկու ռեկորդ։ Այս մասին հաղորդում է On The Water-ը։
Նոր ռեկորդակիրը Նյու Յորք նահանգի բնակիչ Ռաֆալ Վլազլոն է։ Նա Լեհաստանից տեղափոխվել է ԱՄՆ և Ռոնկոնկոմա քաղաքում բացել ձկնորսական պարագաների խանութ։ Նա մայիսի 25-ին Լիլինոնա լճում որսացել է հսկայական ձուկ։ Այս նվաճումն արդեն իսկ ճանաչվել է Կոնեկտիկուտի Էներգետիկայի և շրջակա միջավայրի պաշտպանության դեպարտամենտի կողմից։
Նյույորքցի ձկնորսը գերազանցել է նահանգի նախկին ռեկորդը․ 2024 թվականի հունիսին Բրայան Սանտոսը նույն լճում որսացել էր 20.6 կիլոգրամ քաշով ծածան։ Միևնույն ժամանակ, Վլազլոն գերազանցել է ոչ միայն ծածանի նահանգային ռեկորդը, այլև որսացել է պատմության մեջ քաղցրահամ ջրերի ամենամեծ ձուկը։


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել