Երևանում բախվել են ՊՆ «Pickup»–ն ու «Hyundai»–ը․ վիրավորների մեջ ՊՆ ծառայող կա
Արտակարգ Պատահար
Այսօր՝ հունիսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում Նուբարաշենի խճուղուց դեպի Նուբարաշեն տանող ճանապարհահատվածում՝ գերեզմանների մոտ, բախվել են «Hyundai Elantra»-ն ու ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված «Pickup»-ը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են մեկը՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն, մյուսը՝ «Մուրացան» զինվորական հոսպիտալ:
Բախման հետևանքով «Pickup»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե էլեկտրասյանը:
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Երևանի բաժնի ծառայողները, ովքեր պարեկների հետ երթևեկությունն են կարգավորում, որպեսզի խցանում տեղի չունենա:
Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)