Շատ անկեղծ է Առուշը. պարզ ասում է` հանայնքի ղեկավար լինելը իր ու իր նոր շրջապատ ՔՊ֊ի համար դարձել է բիզնես. Վահե Սարգսյան Մեր նահատակ հերոսների ծնողները ծանր առողջական խնդիրների պարագայում պետական աջակցություն ակնկալիք չեն ունենում. Աբրահամյան Երևանի քաղաքապետի խոսնակը անդրադարձել է քաղաքացիների շրջանում առաջացած դժգոհություններին Առաջարկել են պաշտոնական փաստաթղթերում ամուսնալուծված լինելու փաստն այսուհետև չնշել Երևանի պուրակներից մեկը կկրի Հրաչուհի Ջինանյանի անունը Վերադառնում ենք Երևան․ ինքնաթիռը գործնականում լեփ-լեցուն է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ) Հայկական ապրանքները ԵՄ կմտնեն առանց մաքսատուրքի․ արտոնությունները կդրվեն քվեարկության ԵՄ-ն Հայաստանի ապրանքների մաքսերը կվերացնի. Իրանից փորձել են Ադրբեջան տեղափոխել 84 կգ թմրանյութ (տեսանյութ) Ռուսական ուժերը հարվածել են «Օլեյնա» ձեթի գործարանին Լոնդոնում երկու մարդ է ձերբակալվել՝ Իրանի հետախուզությանն աջակցելու կասկածանքով Թրամփի Իրանի պատերազմը վերածվում է նոր «հավերժ պատերազմի» (տեսանյութ) Ահազանգ․ Ի՞նչ է կատարվում Հայաստանի կրթության հետ․ Մխիթարյանն՝ անգրագիտության բարձր ցուցանիշի մասին (Տեսանյութ) 

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողություն է սկսել պաղպաղակի արտադրություններում

Հասարակություն

Նկատի ունենալով պաղպաղակի վաճառքի սեզոնային ակտիվացումը՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողություն է սկսել պաղպաղակի արտադրություններում:

Նմուշառվել և լաբորատոր փորձաքննության են հանձնվել «Թամարա», «Գրանդ Քենդի», «Թամարա և Անի», «Երևան-Կաթ», «Մարտին Սթար», «Արտսվիթ», «Նաիրի Լենդ», «Փինք Բերրի», «Մառնիկ», «Իգիթ», «Աշտարակ Միլկ» ՍՊԸ-ներին, ինչպես նաև անհատ ձեռնարկատերեր Վանուհի Մովսիսյանին, Ազատ Ղազանչյանին, Էդուրադ Կարապետյանին պատկանող արտադրամասերից:

Այս պահին հայտնի են 7 կազմակերպություններից վերցված նմուշների հետազոտության արդյունքները:

▪️ «Թամարա» ՍՊԸ-ի արտադրության «Բրիկետ վանիլային» «СССР վանիլայի էսկիմո» «20 կոպեկ վանիլային» կաթնայուղի փոխարինիչով և «Պլոմբիր վանիլ» «Պլոմբիր կարամել» պաղպաղակների նմուշներում խախտումներ չեն արձանագրվել (ապրանքանիշը՝ «Թամարա»)։

▪️ «Արտսվիթ» ՍՊԸ-ի արտադրության «Ֆանտազիա վանիլային», «Սկյուռիկ վանիլային», «Բրիկետ վանիլային», «Բրիկետ շոկոլադե» կաթնայուղի փոխարինիչով պաղպաղակների նմուշները սահմանված նորմերին չեն համապատասխանել կաթնայուղի զանգվածային մաս և մանրէաբանական ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), իսկ վերջին 3 նմուշները՝ նաև ՄԱՖԱնՄՔ (մեզոֆիլ աէրոբ ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) ցուցանիշներով (ապրանքանիշը՝ «Շանթ»)։

▪️ «Նաիրի Լենդ» ՍՊԸ-ի արտադրության «Էսկիմո Բևեռ», «Բրիկետ», «Սթար կոն վանիլային», «Սթար կոն գետնանուշ վանիլային», «Պլոմբիրկա», «Էսկիմո շոկ ջնարակ», «Էսկիմո վանիլայաին ջնարակ», «Բևեռ կոն» կաթնայուղի փոխարինիչով պաղպաղակների նմուշները սահմանված նորմերին չեն համապատասխանել կաթնայուղի զանգվածային մաս ցուցանիշով։ «Էսկիմո Բևեռ», «Բրիկետ», «Սթար կոն գետնանուշ վանիլային», «Էսկիմո վանիլայաին ջնարակ» կաթնայուղի փոխարինիչով պաղպաղակների նմուշները չեն համապատասխանել նաև մանրէաբանական ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), իսկ «Սթար կոն վանիլային»-ը՝ ՄԱՖԱնՄՔ (մեզոֆիլ աէրոբ ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) ցուցանիշներով (ապրանքանիշը՝ «Նաիրի Լենդ»)։

▪️ «Թամարա և Անի» ՍՊԸ-ի արտադրության «Վանիլ Անիտա»,  «Վաֆլե բաժակ շոկոլադ», «էսկիմո շոկոլադե», «Բիսկվիտ վանիլ» կաթնայուղի փոխարինիչով պաղպաղակների նմուշները սահմանված նորմերին չեն համապատասխանել կաթնայուղի զանգվածային մաս ցուցանիշով(ապրանքանիշը՝ «Անի»)։

▪️ «Մառնիկ» ՍՊԸ-ի արտադրության «Պլոմբիր վանիլային» և «Պլոմբիր շոկոլադե» պաղպաղակների նմուշները սահմանված նորմերին չեն համապատասխանել մանրէաբանական ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշով (ապրանքանիշը՝ «ՖիՆի»)։

▪️ «Աշտարակ Միլկ» ՍՊԸ-ի արտադրության «Բուրբոն վանիլային», «Շոկո շոկոլադային», «Ելակի համով» և  «Հատապտուղներով» կաթնայուղի փոխարինիչով պաղպաղակների նմուշները սահմանված նորմերին չեն համապատասխանել կաթնայուղի զանգվածային մաս ցուցանիշով (ապրանքանիշը՝ «Աշտարակ կաթ»)։

▪️ Անհատ ձեռնարկատեր Էդուարդ Կարապետյանի արտադրամասում արտադրվող շոկոլադե և վանիլային կաթնայուղի փոխարինիչով փափուկ պաղպաղակների նմուշները սահմանված նորմերին չեն համապատասխանել կաթնայուղի զանգվածային մաս, մանրէաբանական ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), և ՄԱՖԱնՄՔ (մեզոֆիլ աէրոբ ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) ցուցանիշներով։

Մյուս ապրանքանիշերի պաղպաղակների փորձաքննությունն ընթացքի մեջ է, դրանց արդյունքները կհրապարակվեն լրացուցիչ:

Խախտումներ գրանցած 6 արտադրությունների արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ։ Տվյալ  արտադրատեսակների համար կտրվեն իրացումն արգելելու շուկայից հետ կանչելու ոչնչացնելու կամ օգտահանելու կարգադրագրեր։

‼️ Մաքսային Միության «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 033/2013) տեխնիկական կանոնակարգի «կաթնային ճարպի փոխարինիչով կաթ պարունակող մթերք»-ում կաթնային ճարպը բացառապես կաթնային ճարպի փոխարինիչով կարելի է փոխարինել միայն կաթնայուղի 50 տոկոսից ոչ ավելի քանակությամբ:

‼️ Վերոնշյալ տնտեսավարող սուբյեկտների կողմից արտադրված սննդամթերքներում կաթնայուղի զանգվածային մասն արձանագրվել է ընդամենը 1-20 տոկոս, ուստի դրանք համարվում են վտանգավոր և կեղծված սննդամթերք:

Ի գիտություն. կեղծված է համարվում այն սննդամթերքը՝

▪️ որի բաղադրությունը փոփոխվել է առանց մակնշման համապատասխան փոփոխության,

▪️ որի մակնշումը փոփոխվել է առանց բաղադրության համապատասխան փոփոխության,

▪️ որին ավելացվել են այլ նյութեր կամ վերամշակվել է այլ նյութերի ներառմամբ` սննդամթերքի անհամապատասխանությունը սահմանված պահանջներին թաքցնելու նպատակով,

▪️ որի մակնշման մեջ առկա է ոչ ճիշտ նշում սննդամթերքի հատուկ նշանակության մասին։

Կաթնայուղի զանգվածային մասով անհամապատասխանություն գրանցած կազմակերպությունների մասին տեղեկատվությունը կտրամադրվի Մրցակցության պաշտպանության հանձնաժողովին:

Հիշեցնենք որ, համաձայն «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի, վտանգավոր է համարվում այն սննդամթերքը, որը պիտանի չէ մարդու կողմից սպառման համար և ըստ իր նշանակության պահվելու, պատրաստվելու, օգտագործվելու, մատուցվելու և սպառվելու դեպքում վնասակար է մարդու կյանքի և առողջության համար: Նույն օրենքը սահմանում է, որ արգելվում է ներմուծել, արտադրել, իրացնել կամ հանրային սննդի ծառայությունների ոլորտում օգտագործել վտանգավոր և կեղծված սննդամթերք, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող վտանգավոր և կեղծված նյութեր:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Շատ անկեղծ է Առուշը. պարզ ասում է` հանայնքի ղեկավար լինելը իր ու իր նոր շրջապատ ՔՊ֊ի համար դարձել է բիզնես. Վահե ՍարգսյանՄեր նահատակ հերոսների ծնողները ծանր առողջական խնդիրների պարագայում պետական աջակցություն ակնկալիք չեն ունենում. Աբրահամյան Երևանի քաղաքապետի խոսնակը անդրադարձել է քաղաքացիների շրջանում առաջացած դժգոհություններինԱռաջարկել են պաշտոնական փաստաթղթերում ամուսնալուծված լինելու փաստն այսուհետև չնշելԵրևանի պուրակներից մեկը կկրի Հրաչուհի Ջինանյանի անունը Գրիգորի Լեպսը պարզաբանել է՝ արդյոք նոր սիրելի ունիՎերադառնում ենք Երևան․ ինքնաթիռը գործնականում լեփ-լեցուն է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ) Հայկական ապրանքները ԵՄ կմտնեն առանց մաքսատուրքի․ արտոնությունները կդրվեն քվեարկության ԵՄ-ն Հայաստանի ապրանքների մաքսերը կվերացնի. Իրանից փորձել են Ադրբեջան տեղափոխել 84 կգ թմրանյութ (տեսանյութ) Ռուսական ուժերը հարվածել են «Օլեյնա» ձեթի գործարանին Լոնդոնում երկու մարդ է ձերբակալվել՝ Իրանի հետախուզությանն աջակցելու կասկածանքով Թրամփի Իրանի պատերազմը վերածվում է նոր «հավերժ պատերազմի» (տեսանյութ) Ահազանգ․ Ի՞նչ է կատարվում Հայաստանի կրթության հետ․ Մխիթարյանն՝ անգրագիտության բարձր ցուցանիշի մասին (Տեսանյութ) Բալահովիտում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելիս ճանապարհաշինարարները հայտնաբերել են մարդու գանգ «Մարզային տրանսպորտը Երևան չթողնելը ոչ մի խնդիր չի լուծելու»․ քաղաքագետ Խոշոր վթար Շիրակի մարզում․ բախվել են բեռնատարն ու մարդատար «Գազել»-ը Թափանցիկ զգեստով Դուա Լիպայի նոր լուսանկարները հիացրել են երկրպագուներինԼենինի արձանի տեղադրումն արգելել են․ որոշումը կրքեր է բորբոքել Սամվել Կարապետյանը Փաշինյանից 3 մլն է պահանջում. Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրանք է առաջադրվել (տեսանյութԱռուշ Առուշանյանը ՔՊ–ի թեկնածուն է Գորիսում. «Ազատություն» Ո՞ր մթերքն է պարունակում ամենաշատ վիտամին C․ կենսաքիմիկոսը նշել է առաջատարինՀութիները գրավել են Մոխա քաղաքը՝ վերահսկողություն հաստատելով Կարմիր ծովի ափամերձ հատվածի նկատմամբ Աշնանը իմունիտետը պահպանելու համար մասնագետը խորհուրդ է տվել երեք մթերքՄեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը (տեսանյութ) Աբովյանում 18-ամյա տղա է վրաերթի ենթարկվել Իրանը պատրաստ է իրականացնել կայծակնային հարձակողական գործողություններ. ԻՀՊԿ Դելին ուժեղացնում է անվտանգության միջոցառումները BRICS-ի գագաթնաժողովից առաջ․ տեղադրվել է 500 տեսախցիկՈւկրաինայի համար իրավիճակը վատանում է օրեցօր. Պեսկով Տվյալների մշակման կենտրոնները բարձրացնում են ուրանի համաշխարհային գները․ WSJՌԴ ՊՆ-ն հայտնել է Սև ծովում ուկրաինական երեք անօդաչու նավակ ոչնչացնելու մասինՊեսկով․ Ուկրաինան հարվածներ է հասցնում քաղաքացիական թիրախներին՝ բացելով «Պանդորայի արկղը»Վենեսուելայում կործանվել է ուկրաինացի մոդելի և երկու գործարարի տեղափոխող ինքնաթիռը ՌԴ դեսպանատունը Գերմանիայի հակառուսական քաղաքականությունը «սխալ և ծայրահեղ վտանգավոր» է անվանել2027-ին Սյունիքում կավելանա Խաղաղության կորպուսի կամավորների թիվըԾառուկյանի «Մուլտի Տաբակ»-ը 2 ամսում $11 մլն է կորցրելՌուսաստանի 26 օդանավակայաններում սահմանափակվել է ինքնաթիռների վառելիքով լիցքավորումը Ֆրանսիացի տնտեսագետը բացատրել է՝ ինչու պատժամիջոցները չեն կանգնեցրել Ռուսաստանի տնտեսության աճըԱԺ-ում քննարկվել են հայ-լեհական կապերի խորացման հեռանկարներըԸնդդիմադիր պատգամավորները ՌԴ դեսպանի հետ քննարկել են հայ-ռուսական հարաբերություններըԴոլարն ու եվրոն մի փոքր թանկացել ենԿես տարում Հայաստանը Ադրբեջանից 17,8 մլն դոլարի նավթամթերք է ներմուծել․ «Հետք»Կրեմլում կոչ են արել տիեզերքը չվերածել առճակատման հարթակի«Եվրոտրանսի» բաժնետոմսերը երեք օրում էժանացել են գրեթե 30%-ովԳևորգ Պապոյանը քննարկել է ջերմոցային վարդերի արտադրության և արտահանման զարգացումըՌուսաստանում կարմիր խավիարի արտադրությունը գրեթե երեք անգամ նվազել է․ հայտնի է պատճառըԼայնածավալ ստուգումներ՝ հանրապետության ողջ տարածքում․ կան բերման ենթարկվածներ Մինչև 2031 թվականը Հայաստանը առնվազն երեք արբանյակ կարձակի․ ՓաշինյանՄիջազգային կառույցներին նամակներ են ուղարկվել Գագիկ Ծառուկյանի ձերբակալության վերաբերյալԲրիտանացի զբոսաշրջիկը Թուրքիայում ձերբակալվել է դրոշի վրա թքելու համար Խայտառակություն է այն, ինչ կատարվում է սեփականության իրավունքի նկատմամբ Հայաստանում․ Վարդանյան
Ամենադիտված