Իսակովի պողոտայում բախվել են «Mercedes»-ն ու «Volkswagen»-ը. վերջինը հայտնվել է կանաչ գազոնում
Արտակարգ Պատահար
Այսօր՝ ժամը 15:50-ի սահմաններում Իսակովի պողոտա - Մոնթե Մելքոնյան փողոցի հատման հատվածում բախվել են Երևանի բնակիչ 28-ամյա Դավիթ Եփրեմյանի վարած «Mercedes» մակնիշի և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Նարեկ Պետրոսյանի վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել նախ բազալտե եզրաքարի, ապա մայթի վրայով և հայտնվել կամրջի հարևանությամբ գտնվող կանաչ գազոնում։
Ըստ նախնական տեղեկությունների՝ 1 հոգի մարմնական վնասվածք է ստացել, ով եղել է «Volkswagen»-ի ուղևոր, սակայն հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)