Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքի է խաղացել Կիպրոսի հետ
Սպորտ
Հունիսի 3-ին Երևանի Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում տեղի է ունեցել մինչև 21 տարեկանների ընկերական հանդիպում, որում Հայաստանի Մ-21 հավաքականը հյուրընկալել է Կիպրոսի Մ-21 ընտրանուն: Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:
Առաջին խաղակեսում գոլեր չեն գրանցվել: 84-րդ րոպեին Երվանդ Սուքիասյանի դիպուկ հարվածով Հայաստանը բացել Է խաղի հաշիվը:
Սակայն 90+3-րդ րոպեին՝ ավելացված ժամանակում, Կիպրոսի հավաքականը պատասխան գոլ Է խփեԼ Կոնստանդինոս Վենիցելուի ճշգրիտ գործողության շնորհիվ: Այսպիսով, հանդիպումն ավարտվեԼ Է 1:1 հաշվով:
Հանդիպման գլխավոր մրցավարն էր Աշոտ Ղալթախչյանը:
Հաջորդ ընկերական հանդիպումը տեղի կունենա հունիսի 6-ին, ժամը 19:00-ին, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)