Պենտագոնի ղեկավարն առաջին անգամ բաց կթողնի Ուկրաինայի հարցով հանդիպումը
ԱՄՆ
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը առաջին անգամ բաց կթողնի Ուկրաինայի հարցով Ռամշտեյնի հանդիպումը և չի մասնակցի նույնիսկ տեսակապի միջոցով, հայտնում է Associated Press-ը։
«Առաջին անգամ այն բանից հետո, երբ երեք տարի առաջ Միացյալ Նահանգները ստեղծեց միջազգային խումբ, որը համակարգում է Ուկրաինային ռազմական օգնությունը, ԱՄՆ Պենտագոնի ղեկավարը չի մասնակցի պաշտպանության ավելի քան 50 ղեկավարների հանդիպմանը», - ասվում է հրատարակության մեջ:
Ինչպես գրում է AP-ն, ԱՄՆ-ը քայլեր է ձեռնարկում Ուկրաինայում ռազմական գործողություններից հեռու մնալու համար։
Նշվում է, որ Ուկրաինայի հարցով պաշտպանության ղեկավարների հանդիպումը տեղի կունենա չորեքշաբթի օրը՝ հունիսի 4-ին, Ռամշտեյնում։


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը