Ուրանի հարստացման դադարեցումը անօգուտ կդարձնի Իրանի միջուկային ծրագիրը․ Խամենեի
Իրան
Ուրանի հարստացումից հրաժարվելը Իրանի միջուկային ծրագիրն անօգուտ կդարձնի և հանրապետությունը կախվածության մեջ կդնի այլ երկրներից։ Այս մասին հայտարարել է Իրանի հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Սա համեմատելի է նավթ ունենալու, բայց այն քո տարածքում չկարողանալ վերամշակելու հետ: Վավթ ունեք, բայց բենզին պետք է գնեք ուրիշներից»,- ասել է Խամենեին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ միջուկային գործարքի շուրջ Իրանի ու ԱՄՆ-ի բանակցությունների վեցերորդ փուլը կարող է չկայանալ։ Ինչպես հաղորդում է CNN-ը, Թեհրանը Վաշինգտոնի առաջարկը համարում է «անհետևողական և անհամապատասխան, ծայրահեղ անիրատեսական և չափից դուրս պահանջներ պարունակող»։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան