Պենտագոնը ցանկանում է խաղադրույք կատարել F-47 նոր կործանիչների մշակման վրա․ Bloomberg
ԱՄՆ
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը կարծում է, որ վեցերորդ սերնդի կործանիչ ստեղծելիս՝ անհրաժեշտ է կենտրոնանալ F-47 նախագծի վրա՝ հետաձգելով երկրի ռազմածովային ուժերի համանման ծրագրի վրա աշխատանքը, որը հայտնի է՝ որպես F/A-XX: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով գերատեսչության կողմից Կոնգրեսի համապատասխան հանձնաժողովներին ուղղված հարցումը։
Պենտագոնը կոչ է արել խորհրդարանականներին F/A-XX-ի ստեղծման համար հատկացված 500 միլիոն դոլարը վերահղել F-47 նախագծին, որի վրա Boeing-ը աշխատում է այս տարվա մարտից։
Վեցերորդ սերնդի կործանիչների երկու նախագծերի վրա միաժամանակյա աշխատանքը կարող է հանգեցնել երկու ծրագրերի համար սահմանված նպատակների ձախողմանը: «Հաշվի առնելով ժամանակացույցի ձգձգումները և շատ ինքնաթիռների նախագծերի մեծ ծախսերը՝ պաշտպանության նախարարությունը խորհուրդ է տալիս կենտրոնանալ F-47-ի վրա՝ ռազմածովային ուժերի F/A-XX ծրագրին ժամանակ տալով զարգացման և տեխնոլոգիական պատրաստման համար»,-ասվում է փաստաթղթում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)