Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագիծը պատրաստ է ընդունման. Քելլոգ
ԱՄՆ
ԱՄՆ Սենատը պատրաստ է ընդունել Ռուսաստանի Դաշնության դեմ նոր պատժամիջոցներ սահմանող օրինագիծ։ Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը։
Ըստ հատուկ ներկայացուցչի՝ անցած շաբաթ նա այդ հարցը քննարկել է սենատոր Լինդսի Գրեհեմի հետ: Նա կարծիք է հայտնել, որ սենատորները «պատրաստ են գործելու»։
«Նրանք այն անվանել են 2025 թվականի Ռուսաստանի պատժամիջոցների ակտ, և ես կարծում եմ, որ Գրեհեմն արդեն պատրաստել է դրանք ընդունման համար», - ասել է Քելլոգը:
Նա հավելել է, որ այս սահմանափակումները «շատ կոշտ են լինելու»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)