ԱՄՆ-ում հայտնաբերվել է զենքի, զրահատեխնիկայի և նացիստական պարագաների պահոց
ԱՄՆ
Հետաքննությունների դաշնային բյուրոն Սիեթլում գտնվող տանը հայտնաբերել է զենքի, զրահատեխնիկայի և նացիստական պարագաների պահոց, հայտնում է Associated Press-ը:
Գործակալության տվյալներով՝ պահոցը հայտնաբերվել է Վաշինգտոն նահանգի տներից մեկում՝ խուզարկության ժամանակ։ Իրավապահները, ի թիվս այլ բաների, հայտնաբերել են գնդացիր և նռնականետեր։ Խուզարկության հրամանը տրվել է Օլիմպիայից հյուսիս գտնվող Լյուիս-Մաքքորդ համատեղ բազայում տեղի ունեցած հարձակման հետ կապված ՀԴԲ-ի հետաքննության հետ:
«ԱՄՆ բանակի քրեական հետախուզության բաժինը օգնություն է խնդրել, երբ ՀԴԲ-ի հատուկ զենքերի և մարտավարության աշխատանքային խումբը խուզարկություն էր իրականացնում Լեյսիում (քաղաք Վաշինգտոնի Թերսթոն կոմսությունում-խմբ․)»,- ասել է Թերսթոն շրջանի շերիֆ Դերեկ Սանդերսը:
Նրա խոսքով՝ երկու մարդ ձերբակալվել է և տեղափոխվել Թերսթոն շրջանի բանտ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)