Երեխան թմրանյութով «Haribo Gummy» մարմելադ է կերել և կոմայի մեջ ընկել
Այլ
Նիդեռլանդներում երեխան կոմայի մեջ է ընկել Haribo մարմելադ ուտելուց հետո։ Պարզվել է, որ այն պարունակում է կանաբիս։ Այս մասին հաղորդում է NL Times-ը՝ հղում անելով հոլանդական Ալմելո քաղաքի հիվանդանոցին, փոխանցում է KP.ru–ն։
Երկու երեխա հոսպիտալացվել է բժշկական հաստատություն։ Նրանցից մեկը, որը գտնվում էր ծանր վիճակում, տեղափոխվել է մասնագիտացված կլինիկա։
«Երկու երեխաներն էլ այժմ իրենց լավ են զգում», - հայտնել են հիվանդանոցից։
Ոստիկանությունը հետաքննում է այս միջադեպը՝ պարզելու, թե ինչպես կարող էր թմրանյութը հայտնվել մարմելադի մեջ։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)