Փրկարարները կցորդիչով բեռնատարը ուղղել և դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված
Հասարակություն
Հունիսի 4-ին, ժամը 17:04-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպանդարյան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ առկա է կցորդիչով բեռնատարի կողաշրջման վտանգ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սիսիան-Սպանդարյան ավտոճանապարհի 15-րդ կմ-ին «Iveco» մակնիշի կցորդիչով բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրի արգելապատնեշին և կախվել դեպի ձորակը․ տուժածներ չկան:
Փրկարարները հատուկ տեխնիկայի (ավտոկռունկ) միջոցով կցորդիչով բեռնատարը ուղղել և դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)